Ուսումնական նոյեմբեր

Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:


1. Թեկուզ նա այդքան էլ ճարտարախոս չէր, այնուամենայնիվ կարողացավ համոզել բոլորին ընտրել իրեն:
2. Թեպետ սկզբում բոլորը դեմ էին նախագծին, սակայն վերջում քվեարկեցին ի օգուտ դրա:
3. Չնայած որ խոսք էր տվել շուտ վերադառնալ, բայց ստիպված էր մնալ աշխատանքի վայրում:
4. Թեև երեխայի աչքերը փակվում էին , բայց և այնպես նա շարունակում էր նստած սպասել Ձմեռ Պապուն:

Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:


1. Եթե դու մինչև մեր մեկնելը ավարտես քո քննուտյունները, ապա կարող ես գալ մեր հետ միասին:
2. Քանի որ նա լավ չէր պատրաստվել բանավոր թեստին, հետևաբար չկարողացավ լիարժեք դրսեվորել իրեն և բարձր գնահատական ստանալ:
3. Որովհետև աշակերտների մեծ մասը չէր եկել դասի, ուստի ստուգողական աշխատանքը տեղափոխվեց հաջորդ շաբաթ:
4. Քանզի երեկույթը ավարտին է մոտեցել, ուրեմն պետք է բոլորը ևս մեկ անգամ շնորհավորեն հոբելյարին և հեռանան:

Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր  ունի:


1. Դու պետք է շատ աշխատես քեզ վրա, այլապես քեզ կյանքում շատ դժվար կլինի:
2. Ոչ թե վարորդն էր մեղավոր պատահարի մեջ, այլ հետիորդը, որ անսպասելի վազել էր փողոցով:
3. Մարդ պետք է պայքարի իր երազանքների իրականացման համար, այլ ոչ թե նստաց սպասի, թե երբ դրանք կիրականանան:

Տրված ընդարձակ նախադասությունները դարձրու համառոտ` թողնելով միայն ենթական ու ստորոգյալը:

1. Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել: Ձկները իջել էին։
2. Մենք սիրով կարդում էինք նրա բանաստեղծությունները: Մենք կարդում էինք։
3. Այս երեկոն շատ խաղաղ էր: Երեկոն խաղաղ էր։
4. Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր: Խանութը փակ էր։
5. Եղբայրն ու քույրը շատ էին կարոտում ծնողներին: Եղբայրն ու քույրը կարոտում էին։
6. Կայսեր հրամանները շատ արագ էին կատարվում: Հրամանները կատարվում էին։
7. Առավոտյան անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար: Անձրևն ու կարկուտը հաջորդում էին։
8. Մոր աչքը ամբողջ օրը ճանապարհին էր: Աչքը ճանապարհին էր։

Բառագործածության սխալներ

1.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:  

  • Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ողը կոտրվել է: (ող, ոխ)
  • Ոխը սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)
  • Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույնը գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն,  բուն)
  • Մի քանի հոգի ձեռք ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բունը: (բույն,  բուն)
  • Մոտակայքում ապրողներն այնքան էին վարժվել  Վիկտորիայի շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)
  • Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորյայի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)


2. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

  • Քո չքնաղ ծաղկի բույրն է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
  • Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր)
  • Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
  • Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն հուզող մտքերից: (Ասիա, Ասյա)
  • Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
  • Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

3.Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝  ընտրված ուղղագրական բառարանից: 

  • Առողջ լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը: 
  • Նրա հագին վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ: 
  • Սիրում է ժամերով պառկել տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին: 
  • Հավաքած բոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց թղթապանակում, դրեց  պահարանի մեջ: 
  • Կրիայի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում: