Ստուգում-5

1.  Ո՞ր նախադասության մեջ կա գերադրական աստիճանով ածական:

1) Ամեն տեսակ երգ երգեցի. Ամենից լավ տաղն է էլի,

Սայաթ-Նովի անմահական, դրախտային խաղն է էլի…

2) Կարծես մանկական կապույտ երազում

Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ:

3) Բյուրավոր բանակներ ելան՝ վիթխարի, համարձակ, անահ:

4) Եկար հուշիկ, անչար ավաղներով,

Օրորներով ամենօրոր…

2.  Ո՞ր նախադասության մեջ չկա դերանուն:

1) Առաջին երկու շաբաթը շատ արագ անցավ, նորեկները սովորեցին գյուղին, և ամեն ինչ մտավ հունի մեջ:

2) Ակսել Բակունցն առասպելի հերոսի պես ընդամենը մի քանի տարում սովորական գյուղթղթակցից դարձավ հայ մեծ գրող:

3) Գավառական փոքրիկ քաղաքում ավտոմեքենա տարն մեկ է երևում, իսկ փողոցներում էլ մարդ չկա:

4) Մայրը, վերջալույսի արևի շողերից աչքերը ձեռքով ծածկելով, նայում էր կածանի կեռումեռ պտույտին և սպասում, թե երբ են երևալու հարսն ու աղջիկը:

3.  Ընդգծվածներից ո՞րն է ներգործական սեռի բայ:

1) Սակայն անհայտ աղբյուրներից երբեմն հասնումէին լուրեր:

2) Ես, ձիու սանձից բռնած, վազեցի սանդուղքի կողմը:

3) Ոչ ոք չիհաղթի արքա Աթիլլին:

4) Այր մի, որ եկավ ապացուցելու, Թե մի տեղ վերջը դառնումէ Սկիզբ:

4.  Ո՞ր նախադասության մեջ չկա հարակատար դերբայ:

1) Վայրկյաններն անցնում էին, և նա հասկանում էր, որ մոտենում է այն պահը, երբ ստիպված պիտի լինի կանգնել:

2) Նա գիտակցում էր, որ վաղ թե ուշ պետք է վեր կենա ու երես առ երես նայի իր հետևում կանգնածին:

3) Երեկոյան կողմ նավը հատեց հասարակածը՝ ուղղություն վերցնելով դեպի երկրագնդի հարավային բևեռը:

4) Մարդը լարված ականջ էր դնում, մինչև որ մեջքին պարզորոշ զգաց ինչ-որ մեկի շնչառությունը:

5.  Ո՞ր շարքի բոլոր բայերն են ըղձական ապառնի ժամանակաձևով:

1) տեսանք, զմայլվում եմ, չեմ կանգնեցնի, արգելեին

2) փախչեմ, չտանի, դառնան, կառուցեք

3) որոշել է, կարդայինք, մոտեցնեմ, պահանջեք

4) գնալու է, լիներ, կհասցնես, չերգեմ

6.  Ո՞ր նախադասության մեջ չկա անկանոն բայ:

1) Նա լավ էր հասկանում, որ ճրագը վառ պահողը որդին է լինելու:

2) Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում:

3) Հետևակը տեսավ, որ անծանոթը քաղաքը լավ չգիտի:

4) Հնչեց երաժշտություն, ապա դուրս եկավ այն բանվորը ր խոսեց հախուռն ավյունով:

7. Ո՞ր նախադասության մեջ չկա բաղադրյալ ստորոգալ:

1) Ջուրը տվեց հողին ծարավ,

Տիղմ ու փրփուր ծովին ծարավ,

Այս էր ամբողջը:

2) Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի:

3) Բանաստեղծություն գրելու պահին Ամբողջ աշխարհը իմ տեղ ու տունն է:

4) Եվ մենք ավելի սիրով ենք իրար Բարի լույս ասում:

8. Ո՞ր հոլովաձևը կամ կապային կառույցը պետք է տեղադրել նախադասության մեջ:

Ճամփորդը նստել էր մի քարի վրա և լայնասաղարթ ծառի … չէր զգում ամառվա տապը:

1) ստվերով

2) ստվերում

3) ստվերից

4) ստվերների մեջ

9. Ո՞ր նախադասության մեջ կա համաձայնության սխալ:

1) Հիացումի և ուրախության արցունքներ երևացին նրա աչքերում:

2) Մի խումբ երեխաներ գետափի թավշյա կանաչների վրա վազվզում, պահմտոցի էին խաղում:

3) Ծանրորեն բացվեց շքամուտքի երկաթյա դարպասը, և երևացին մեծ նկարիչը իր շան հետ միասին:

4) Նիզակներով և աղեղներով զինված թիկնապահ գունդը հետևեց թագավորին:

10. Ո՞ր նախադասության մեջ կա խնդրառության սխալ:

1) Մենք վաղուց վարժվել ենք կենցաղային դժվարություններին:

2) Ոսուցիչը հաճախ էր կատակում աշակերտների հետ:

3) Իր այդ անմիտ արարքով նա նսեմացավ ներկաների առջև:

4) Խժդժությունների նպատակն էր ամեն կերպ թուլացնել իշխանությունը:

11. Տրված է բազմաբարդ նախադասությունը քանի՞ բաղադրիչ նախադասությունից է կազմված:

Անգլերենի մասին գաղափար կազմելով միայն տգետ ամերիկացի միսիոներներից և ամերիկահայերից, որոնք ոչ միայն անգլերեն, այլև մինչև անգամ հայերեն խոսելիս ծամածռում էին իրենց բերանները, ես ատում էի այդ լեզուն, սակայն հետագայում, երբ ինձ վիճակվեց տիրապետել անգլերենին և ամերիկյան կրթություն ստանալ, համոզվեցի, որ Շեքսպիրի և Բայրոնի լեզվով խոսելու համար ծամածռություններ հարկավոր չեն:

1) 7

2) 5

3) 4

4) 6

12. Ո՞ր նախադասության մեջ կա ստորոգյալի լիակատար զեզչում:

1) Տան կտուրի տակ արթուն էին լոկ

Հողոտ, մղեղոտ մեր երազները:

2) Անթեղի վրա կատուն էր ննջում,

Իսկ անթեղի տակ՝ հոգնած կրակը:

3) Իսկ երազները աչք էին փակում,

Երբ որ լուսաստղը աչքը բացում էր:

4) Բակում փուլ գալիս և առոք-փառոք

Որոճում էին հոգնած եզները:

13. Ձևակերպումներից ո՞րն է սխալ:

1) Ձայնակապը երկհնչյուն է կազմում ոչ թե նախորդ, այլ հաջորդ ձայնավորի հետ:

2) Չգրվող, բայց արտասվող ը ունեցող վանկը կոչվում է գաղտնավանկ:

3) Հայերենում միևնույն տառը կարող է արտահայտել մի քանի հնչյուններ:

4) Այբուբենի մեջ տառերի հաջորդական կարգը կայուն է, բայց երբեմն կարող է խախտվել:

14. Ո՞ր բառերում կա ածանցի հնչյունափոխություն:

1) բազմություն

2) գործունեություն

3) օրինագիծ

4) դասամիջոց

15. Տրված բառերից քանիսո՞ւմ կա ուղղագրական սխալ:

Զեղչել, հափշտակել, բարօրություն, խորազնին, դշխոյական, անհարկի, ջրարբի, խոտհարք, խաբեբաություն, զղջալ, աղոթք, վարկաբեկել, վարակիչ, ամբարտավան, կցկտուր:

1) երեքում

2) ոչ մեկում

3) երկուսում

4) մեկում

16. Ընդգծված բառերից քանի՞սն են գործածված փոխաբերական իմաստով:

Եվ գնում ես դու քո ոտաբոբիկ

Եվ ալրաթաթախ առաջին սիրո

Շիկնած, շփոթված ցավին ընդառաջ:

1) երեքը

2) չորսը

3) բոլորը

4) երկուսը

17. Տրված բառերից ո՞րը իմաստով չի առնչվում ոլորան, որմ, որկորբառերին:

1) կեռման

2) կերակրափող

3) շավիղ

4) պատ

18. Նշվածներից ո՞րը գամել բառի փոխաբերական իմաստներից չէ:

1) անարգանքի ենթարկել

2) ուշադրությունը կենտրոնացնել

3) հիշողության մեջ ամրակայել

4) հայացքը սևեռել

19. Ձախ շարքում տրված բառերից չորսը համապատասխանում են աջ շարքի բառակապակցություններին: Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:

ա) մատուռ1) աստիճանների ձող
բ) բուրվառ2) հեթանոսական տաճար
գ) բազրիք3) խնկարկելու անոթ
դ) նշխար4) փոքրիկ եկեղեցի
ե) մեհյան

1) ա-4, բ-1, դ-3, ե-2

2) ա-4, բ-3, գ-1, ե-2

3) ա-2, բ-3, գ-1, ե-4

4) ա-4, բ-3, գ-1, դ-2

20. Ինչպիսի՞ սխալ կա հետևյալ նախադասության մեջ:

Արմենին՝ որպես լավագույն մարզիկ, նշանակեցին թիմի ավագ:

1) շարադասության

2) խնդրառության

3) հոլովման

4) բառագործածության

21. Ո՞ր շարքում կա դարձվածքի իմաստի սխալ բացատրություն:

1) կողիընկնել-համառել, հացկտրել-ապրուստից զրկել, ճանապարհսովորեցնել-խորհուրդ տալ

2) իդերևելնել-հույսերը չարդարանալ, իրենհավաքել-զգաստանալ, դարձիգալ-զղջալ

3) մարմինառնել-իրականանալ, կուրծքծեծել-հավատացնել, ոտքիտակընկնել-խանգարել

4) թիկունքթիկունքիտալ-իրար օգնել, ոտքերնընկնել-աղաչել, ձեռքչտալ-հարմար չլինել

22. Ո՞ր նախադասության մեջ առաջ բառը մակբայ չէ:

1) –Առա՛ջ անցիր, դու պետք է մեզ ուղեկցես:

2) Շարժվեցինք առաջ, և մեր դիմաց բացվեց մի հրաշալի տեսարան:

3) Առաջ այդ մասին կարելի էր միայն երազել:

4) Մեզանից դեռ հազարամյակներ առաջ այդ մասին գիտեին:

23. Ո՞ր նախադասության մեջստառը ցուցական հոդ չէ:

1) Երկուսս էլ մասնակցեցինք մրցույթին:

2) Տեղիս բնակիչների մեծ մասը հայեր են:

3) Վերջին ժամանակներս նա հաճախ է այցելում քեզ:

4) Աշխարհումս ախ չիմ քաշի…

24. Ո՞ր նախադասության մեջ չկա անկանոն բայ:

1) Գիտեինք միայն, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է:

2) Ինձ թվաց, թե սպիտակ տան ներսը մեկը գոռգոռում էր և ոտքը խփում գետնին:

3) Մենք հասկանում ենք, թե կա մի մարդ, որ եթե մտքին դնի, ստույգ լուր կբերի մեր Եգոր քեռուց:

4) Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխի փնչում:

25. Ո՞ր նախադասության մեջ չկա ձևաբայ:

1) Օ՜, չի եղել մեր գայլը պղնձյա

Եվ ոչ մարմարիոնյա, և ոչ անգամ քարե…

2) Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան…

3) Փըռվեց… Ու միշտ, քանի որ կա`

Շահ ու գերի, ըստրուկ ու տեր

Չի լինելու երկրի վըրա

Ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր:

4) Անց են կենում սեր ու խնդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ…

Leave a comment