Ճանաչենք մեր մեծերին․ Սեբաստացու օրեր

  • Սեբաստացու կյանքն ու գործունեությունը, աշխատությունները. կարդալ, մեկնաբանել, արտահայտել կարծիք, ֆիլմեր, լրացուցիչ հետազոտական աշխատանք:

Մխիթար Սեբաստացի

Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, : Նա ծնվել է 1676թ.-ի փետրվարի 17-ին Սեբաստիա քաղաքում և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում։ Այստեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար նա դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն :

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին։ Սևանա կղզու այցելության ժամանակ նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը, որի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը:

Կոստանդնուպոլիսից թուրքական իշխանությունների հետապնդումների պատճառով 1703թ. փախչել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: Պապի աջակցության շնորհիվ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը, որը և Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից կոչվել է «Մխիթարյան»։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:

1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել`   պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:

1772թ. միաբանությունը երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում: Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։ Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:

  • Ընտրե՛ք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմե՛ք։

«Բազմավեպը» հայագիտական, բանասիրական, գրական հանդես է,Մխիթարյան միաբանության հրատարակություններից: Լույս է տեսնում 1843 թ-ից Վենետիկի Սբ Ղազար կղզում` առանց ընդհատումների, և ամենաերկարակյացն է այսօր հրատարակված հայերեն պարբերականներից:

Հիմնադիր-խմբագիրը Գաբրիել Այվազովսկին է (ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը): Հանդեսը հրատարակել է աշխարհաբար, որպեսզի հասկանալի լինի շատերին։ Սակայն Գաբրիել Այվազովսկին կոչ էր անում  չմոռանալ գրաբարը, որը «մեր նախնյաց և թագավորաց լեզուն է»: «Բազմավեպը» սկզբում լույս է տեսել երկու շաբաթը մեկ, հետո հաջորդաբար դարձել է ամսագիր, եռամսյա ու երկամսյա պարբերական: Հանդեսի էջերում մշտապես տեղ են գտել գիտական, աստվածաբանական, հայագիտական, պատմական, լեզվաբանական, մատենագիտական, գեղարվեստական, ուսումնական և Հայ եկեղեցու պատմության մասին արժեքավոր նյութեր: Հրատարակվել են բացառիկ համարներ, որոնք նվիրված են եղել հայ ու համաշխարհային գրական, պատմական և այլ դեմքերի ու դեպքերի հոբելյաններին,ինչպիսին են՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակը, Մխիթար Սեբաստացին, Ալիգիերի Դանտեն, Ջորջ Բայրոն: 

«Բազմավեպը» մեծ հայասեր և ազգանվեր աշխատանք է կատարել, ինչի շնորհիվ շատ օտարերկրացիներ ճանաչել են հայ ժողովրդին, քանի որ «Բազմավեպում» օտար լեզուներով տպագրվում էին հայագիտական հոդվածներ, որոնք եվրոպացիներին ծանոթացնում են հայ ազգի անցյալին, ներկային ու մշակույթին: Հանդեսին աշխատակցել ու նրա գործունեությանը մեծապես նպաստել են հայ և այլազգի անվանի գիտնականներ, գրողներ, արվեստագետներ Ղևոնդ Ալիշանը, Էդուարդ Հյուրմուզյանը, Գարեգին Զարբհանալյանը, Վարդան Հացունին, Արսեն Ղազիկյանը, Էմիլ Տեզան և այլք:

1973 թ-ից «Բազմավեպին» կից հրատարակվում է նույնանուն մատենաշար:

Ես ուսումնասիրել եմ  Մխիթարյան միաբանության պաշտոնական կայքը , նաև այցելել եմ միաբանությունը։ Մասնակցել եմ էքսկուրսիային, որի ընթացքում ներկայացվել է Միաբանության պատմությունը։ Թարգմանությունը կատարել եմ գերմաներենից։

Հատվածներ

Über dem Haustor Mechitaristengasse N°4 im siebenten Wiener Gemeindebezirk ist ein seltsames, mit einer Bischofsmütze geziertes steinernes Wappen zu sehen. Es krönt das Portal des Mechitharistenklosters. Seit 200 Jahren dienen die Patres der armenischen Tradition. Die stille schöpferische Arbeit zur Pflege der Religion und Kultur Armeniens hat das Haus zu einem nicht mehr wegzudenkenden Zentrum des armenischen Geistes werden lassen. Wie kommt es aber dazu, daß gerade hier in Wien armenischkatholische Mönche nach der Regel des Hl. Benedikt leben und wirken?

Վիեննայի յոթերորդ թաղամասի մի նեղ փողոցից լավ տեսարան է բացվում: Մի երկար շենքի հիմնական դռան վերևում զինանշան կա, որի գլխին էլ կա եպիսկոպոսի թագ: Այն զարդարում է Մխիթարյան վանքի հիմնական մուտքը: 200 տարի շարունակ վանականները ծառայում են հայկական ավանդույթներին։ Նրանց ստեղծագործ աշխատանքը նվիրված հայկական ժառանգության ու մշակույթի պահպանմանը դարձրել է այս վայրը հայկական ոգու կենտրոն: Բայց ինչպե՞ս եղավ, որ հայ-կաթոլիկ վանականները ապրում են հենց Վիեննայում, այստեղ աշխատելով ու աղոթելով ըստ Սբ. Բենեդիկտի կանոնների:

1773 trennte sich ein Teil der Mönche vom Stammhaus in Venedig und ließ sich im damals habsburgischen Triest nieder. Mit ihrem Privileg vom 30. Mai 1775 genehmigte Kaiserin Maria Theresia die Errichtung von Kloster und Kirche sowie den Betrieb einer Druckerei. Als Triest 1805 von den französischen Truppen besetzt wurde, gerieten die Triestiner Mechitharisten als Untertanen des Habsburgerreiches in eine schwere finanzielle Krise, weshalb sie in Dezember 1810 Triest verlassen und im kaiserlichen Wien um Asyl ansuchen mußten.

1773թ. Մխիթարյանների մի խումբ առանձնացավ Վենետիկից հիմնաթևից և հիմնվեց Թրիեստում, որն այդ ժամանակ պատկանում էր Հաբսբուգներին: 1775թ. մայիսի 30-ից արտոնագրով, կայսրուհի Մարիա Թերեզան նրանց թույլատրեց իրենց վանքն ու եկեղեցին հաստատելու, ինչպես նաև ստեղծել իրենց սեփական տպարանը: Երբ 1805թ. Թրիեստը գրավեցին ֆրանսիացիները, Մխիթարյանները ամբողջովին կորցրեցին իրենց ունեցածը, քանի որ նրանց համարում էին Հաբսբուրգյան հպատակներ։ Այդ պատճառով Թրիեստի Մխիթարյանները ստիպված էին թողնել այդ տեղը և ապաստան գտնել կայսերական Վիեննայում:

  • Գրի՛ր՝ ինչ գիտես Մխիթարյան միաբանության զինանշանի մասին:

Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին  է պատմում: Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ, որի ծայրերին տառեր են պատկերված` Ո. Կ. Վ. Ա.: Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են:

Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ,  զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:Իրական  Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և, երբ պահանջվում է հնազանդվել, իրականացնում է իր առաքելությունը՝ քարոզելով Հիսուսի ավետարանը:

  • Ստեղծագործական աշխատանք«Կրթահամալիրի խորհրդանիշները »

“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը ամեն ինչով տարբերվում է մյուս դպրոցներից և կրթահամալիրներից, և առաջին հերթին այն բանով, որ հնարավորություն է տալիս հայ երեխաներին անկախ բնակության վայրից ստանալ կրթություն։ Դա անձամբ իմ համար մեծ կարևորություն ունի, քանի որ ապրելով Վիեննայում ես կարող եմ շարունակել իմ կրթությունը, ստանալ կարևոր գիտելիքներ։ Տարբերվում է կրթահամալիրը նաև աշակերտներին տրվող ազատությամբ և ընտրության հնարավորությամբ, այսինքն աշակերտները կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքը, սովորել, դուրս գալով նեղ սահմաններից, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել երեխաների անհատականությունը և ինքնուրույնությունը ։ Բացի այդ կրթահամալիրի դասավանդման ոճը շատ է նման եվրոպական դպրոցների ոճին, ինչը հնարավորություն է տալիս այն երեխաներին, որոնք հետագայում ցանկանում են իրենց ուսումը շարունակել Եվրոպայում առանց դժվարության ընտելանալ և միանգամից ընդգրկվել ուսումնական գործընթացին։ Դա բնականաբար դրական է ազդում նաև առաջընթացի վրա։

Ես իրականում անչափ ուրախ եմ լինել “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի մի մասը։