Թեմա 12․ Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը Թեմա 13․ Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում

Առաջադրանք

1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ կատարե՛ք հետազոտական աշխատանք՝ ներկայացնելով Բագրատունյաց Հայաստանի գահակալներից կամ թագուհիներից որևէ մեկի գործունեությունը։

Աշոտ Ա Մեծ Բագրատունի

Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին է, ունեցել է 4 եղբայր՝ Սմբատ, Շապուհ, Մուշեղ, Աբաս և երկու քույր։ Ամուսնացել է Կատրանիդեի հետ և ունեցել է 7 զավակ։ Նա անմիջականորեն իշխում էր իր պապի՝ հայոց իշխան Աշոտ Մսակերի կալվածքների հյուսիսում (Այրարատ), իսկ հարավը՝ Տարոնը, բաժին էր ընկել հորեղբոր որդիներին՝ Աշոտին ու Դավիթ Արքայիկին։Աշոտ Բագրատունին 855թ, հաստատվել էր հայոց իշխան և սպարապետ, իսկ 862թ. երկրի իշխանների առաջարկով ճանաչվեց նաև Հայոց իշխանաց իշխան: Նրան հանձնվեց նաև ամբողջ երկրի հարկահանությունը:Շնորհիվ դրա` երեք անգամ կրճատվեցին հարկերը, փոխվեց բռնություններով և կամայականություններով ուղեկցվող հարկահանության կարգը:
Աշոտ Բագրատունու ձեռքն անցավ երկրի կառավարումը:Իր եղբորը` Աբասին, որ քաջ ռազմիկ էր, նա նշանակեեց սպարապետ: Շուտոով բանակը աճեց, զինվորների թիվը հասավ 40 հազարի:
Արաբական խալիֆան 885թ, արքայական թագ, թանկարժեք զգեստներ ուղարկեց Աշոտ Բագրատունուն և ճանաչեց Հայաստանի արքա: Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը շտապեց իր հերթին նաև ճանաչել Աշոտի գահակալությունը: Նա ևս թագ ուղարկեց և բարեկամական դաշինք կնքեց Աշոտի հետ: 885թ. օգոստոսի 26-ին Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր:
Աշոտ Ա-ն (885-890թթ) ջանք չէր խնայում թագավորական իշխանությունն ամբողջ երկրում տարածելու, միասնական հայկական պետություն ստեղծելու համար: Սակայն այդ պայքարում նա հանդիպում է ուժեղ դիմադրության: Աշոտի մահից հետո գահ բարձրացավ Սմբատ Ա-ն (890-914թթ):
Աշոտը ցուցաբերել է ռազմա–քաղաքական, դիվանագիտական մեծ ձեռներեցություն՝ ամրապնդելով պետությունը։ Նստավայրն էր Բագարան ամրոցը։ Նրա գերիշխանությունը ճանաչում էին նաև Վրաց, Աղվանից իշխանները և Հայաստանի արաբական ամիրայությունները։ Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը գրում է, որ Աշոտը «տիրում էր Արևելքի բոլոր երկրներին»։
Աշոտը նաև կատարեց մի շարք բարեփոխումներ վերականգնեց Արշակունիների ժամանակ գոյություն ունեցած պալատական համակարգը, այն բարեփոխելով։ Մանր ազնվականներին հողեր նվիրեց նրանց ավելի ևս կապելով արքունիքի հետ։

Աղբյուրն այստեղ

Սմբատ I Բագրատունի

Սմբատ Ա հաջորդել է հորը՝ Աշոտ Ա–ին: 890–ին Հայոց Գուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակտչությունները: Հոր մահից հետո Գեորգ Բ Գառնեցի կաթողիկոսի և վրաց Ատրներսեհ գահերեց իշխանի ձեռքով Շիրակավանում օծվել է թագավոր: Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ Աբասի, գահին զինված ուժով տիրելու փորձերին: 892–ին Արաբական խալիֆայությունը, իսկ 893–ին Բյուզանդական կայսրությունը ճանաչել են նրա թագավորությունը: Սմբատ Ա 893–ին Բյուզանդիայի Լևոն VI կայսեր հետ կնքել է առևտրական շահավետ համաձայնագիր: Սմբատ Ա վարել է կենտրոնացված ուժեղ պետություն հաստատելու, հայ իշխանների անջատամետ նկրտումները ճնշելու քաղաքականություն: Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է Հայաստանի մեծագույն մասը: Սմբատ Ա–ի գերիշխանությունը ճանաչել է Սյունիքի իշխանները, Վասպուրականի Արծրունիները, Հայոց Աղվանքի թագավոր Համեմ Արևելցին, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը:

Սմբատ Ա արաբական ամիրաներից ազատագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել: Նրա օրոք բարձր զարգացման են հասել արհեստագործությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, մշակույթը: Արքայանիստը Բագարանից տեղափոխվել է Շիրակավան: Սմբատ Ա–ի հաջողություններից անհանգստացած Արաբական խալիֆայությունը Հայաստանի դեմ է դրդել Ատրպատականի ամիրա Սաջյան Աֆշինին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկեր հավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն: Վերջինս 893–ին հարձակվել է Հայաստանի վրա, սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի է մատնել նրան: 894–ին Սմբատ Ա Աֆշինին պարտութան է մատնել Դողս գյուղի ճակատամարտում: Սակայն Միջագետքի արաբական կուսակալ Ահմադ Շայբանին, երբ գրավել է Աղձնիքն ու Տարոնը, Սմբատ Ա ստիպված հաշտության պայմանագիր է կնքել դարձյալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ: Օգտվելով կարճատև խաղաղությունից, Սմբատ Ա զբաղվել է իր թագավորության հյուսիսային սահմանների ամրացմամբ: Այնուհետև Սմբատ Ա ստիպված է եղել դիմակայել Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը:

Աղբյուրն՝ այստեղ

2. Ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը՝ համեմատելով այն վաղ միջնադարի/Արշակունյաց Հայաստանի/կառավարման համակարգի հետ։

Բագրատունյաց Հայաստանի գլուխը թագավորն էր՝ ինքնակալ միապետը, որը որոշում էր արտաքին ու ներքին բոլոր հիմնական հարցերը։ Նրա խորհրդատուներն էին սպարապետը, կաթողիկոսը, իշխանաց իշխանը և այլ մեծամեծ պաշտոնյաներ։ Գահը ժառանգում էր թագավորի ավագ որդին, հաճախ նաև եղբայրը։ Երկրի մյուս փոքր թագավորություններն ու իշխանությունները ենթարկվում էին Բագրատունի թագավորներին։ Կառավարման պաշտոններում էին թագավորական տան անդամներ և արքունիքին մոտ կանգնած խոշոր ավատատերերը։ Համակարգում կարևոր դեր էր խաղում իշխանաց իշխանի պաշտոնը։ Իշխանաց իշխանը թագավորին հաշվետու էր ենթակա իշխանների գործունեության համար։ Արքայական կալվածքները տնօրինողները, պետական գանձարանը և երկրի մեծ ու փոքր պաշտոնյաները նրան էին ենթարկվում։ Այս պաշտոնը հիմնականում զբաղեցնում էին արքայի եղբայրները կամ գահաժառանգները։ Կառավարման համակարգում նաև կարևոր պաշտոն էր հայոց սպարապետը՝ բանակի հրամանատարը։ Պատերազմի ժամանակ նրան էին ենթարկվում փոքր թագավորությունների զորքերի հրամանատարները։ Բագրատունյաց Հայաստանում մեծ նշանակություն էր տրվում բանակի կազմակերպմանը։ Կազմված էր արքունական ու մարզպանական գնդերից։ Թագավորին անմիջականորեն ենթարկվում էր արքունի գունդը, իսկ մարզպանական գնդերը իշխաններին էին ենթակա։ Եկեղեցին մեծ մասնակցություն ուներ երկրի կառավարմանը, ապահելով երկրի միասնականությունը։ Ինչպես առաջ, հայոց կաթողիկոսին էր պատկանում մեծ դատավորի իրավունքը։

Leave a comment