Թումանյանի  քառյակները

Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են։

Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան։ Քառյակները պետք է կարդալ հանգիստ ու ծանր և ամեն մարդ չի կարող հասկանալ, գնահատել։ Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում թե ինչ բան է քառյակը։

Ահա այսպես է արտահայտվում Հովհաննես Թումանյանը իր քառյակների մասին՝ համարելով դրանք իր հասուն շրջանի արդյունք՝ իմաստության և վեհության։ Այդ քառատողերում նա արտահայտել է իր նուրբ զգացմունքներն ու մտքերը, սերն ու հիասթափությունը։ Նրա քառյակները մեղմ են, միևնույն ժամանակ շատ խորը ու բովանդակալից։ Զարմանալի է, թե ընդհամենը չորս տողի մեջ ինչքան իմաստասիրական միտք կա, և ինչպես է Թումանյանը արտահայտում վիշտն ու հիասթափությունը հույսի և սիրո հետ միաժամանակ․

Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:

Ինչպես է ինքն իրեն, իր մարդասեր տեսակը նկարագրում․

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

Կամ էլ ցույց է տալիս իր կյանքը և դրա ընթցկում ձեռք բերած փորձը․

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:

Հատկապես դուր է եկել հաջորդ քառյակը․

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

Թումանյանի քառյակների շնորհիվ իրոք որ սիրեցի պոեզիայի այս տեսակը։

One Comment Add yours

Leave a comment