Անկեղծ եղեք

Կարդացե՛ք Թումանյանի  «Մեծ ցավը և Անկեղծ չենք» հոդվածները: Ընտրե՛ք մեկը և փորձե՛ք գրախոսել
Կա՞ն հարցադրումներ, որոնք Ձեզ նույնպես մտահոգում են կամ հարցադրումներ, որոնք հնացած և ժամանակավրեպ եք համարում:

“․․․Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․

Իրենց վրա առած զանազան դերեր, նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում ․․․”

Զարմանալի է, թե ինչքան արդիական են այս խոսքերը։ Անցել են շատ տարիներ, սակայն մարդիկ և աշխարհը շարունակում են մնալ նույնը։ Ոչինչ չի փոխվում, և յուրաքանչյուրը իր դերն է խաղում, ոմանք՝ փոքր դերեր, ոմանք էլ՝ մեծ։ Եվ խաղալով իրենց դերերը՝ նրանք խաղում են նաև այլ մարդկանց ճակատագրերի, ավելին կասեմ, մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ։ Եվ ամենացավալին այն է, որ խաղի ընթացքում նրանք կորցնում են մարդկայնությունն ու իրենց չափի զգացումը և անում ամեն ինչ, որպեսզի հասնեն իրենց էգոիստական նպատակներին։ Իրենց ագահությունն ու փառասիրությունը փորձում են ծածկել և արդարացնել ժողովրդի անունով, նրան բարեկեցիկ, ապահով և անվտանգ դարձնելու սուտ խոստումներով։ Կորցրած իրենց ամոթն ու խիղճը՝ մարդիկ քննադատում են իրար, որպեսզի կամ պահեն արդեն ունեցած աթոռներն ու իշխանությունը, կամ էլ հասնեն այդ ամենին։ Փոս են փորում իրար համար, դրա մեջ բրդելով նաև խեղճ ու կրակ ժողովրդին։ Թումանյանը գրում է․

“Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալի, թե սիրում են”

Ցավալի իրականություն, որ Թումանյանի գրչով գրվել է դեռևս անցած դարաշրջանում։ Հատկապես երկրի համար օրհասական պահերի չգիտես, թե որտեղից դուրս են գալիս լույս աշխարհ ամեն տեսակ ստախոսներ և դերասաններ։ Հատկապես այսօր այնքան կեղծիք է ասվում և արվում, որ այլևս տանելի չէ, որ զզվում ենք վերջապես: Անկեղծ չենք․․․

One Comment Add yours

Leave a comment